Ամրոցներ շինող

Henry Wadsworth Longfellow (1807–1882)

Translated from English by Ալեքսանդր Ծատուրյան

Իմ գանգրահեր մանկիկ սիրուն ու կայտառ.Սիրում եմ քո հայացքն անմեղ ու պայծառ.Ճիպոտներից դու կանգնում ես ահագինԲուրգ ու ամրոց, որ նայում են երկնքին։

Քաջ ձիավոր՝ խրոխտ հեծնող հոր ծընկան.Որ սիրում ես և՛ դայակի հեքիաթներ,Թե ի՛նչ գործեր, ի՛նչ արկածներ հաղթականՀեքիաթներում կատարել են հերոսներ։֊

Կըգա ժամը, դու ա՜յլ շենքեր կըշինես,Ա՛յլ նժույգներ դու կհեծնես քաջ ու վարժ.Կյանքից առած դու ա՛յլ զրույցներ կըլսեսԵ՛վ բազմազան, և՛ ավելի սրտաշարժ։

Օ՜, կառուցի՛ր, շո՜ւտ ամրոցներ կառուցիր,Մտքով նոցա երկինք հասցուր, թե կուզես.Եվ երկնային վեհ ձայներին ունկնդիր.Դու մանկական վառ հավատդ չկորցնես։