Դաշտի վարդը

Johann Wolfgang von Goethe (1749–1832)

Translated from German by Հովհաննես Հովհաննիսյան

Փոքրիկ տղան մի վարդ տեսավՍիրուն վարդը դաշտի միջին.Ուրախ-ուրախ շուտ մոտեցավ։Որ լավ նայե սիրուն վարդին։Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։

Մանուկն ասաց. Քեզ կըքաղեմ,Ա՛յ իմ վարդիկ դաշտի միջին։Վարդիկն ասաց. Փշեր ունեմ,Դու ձեռ մի՛ տալ՝ կարմիր վարդին։Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.Կարմիր վարդը դաշտի միջին։

Չար երեխան վարդը քաղեց,Սիրուն վարդը դաշտի միջին.Վարդը նորան խիստ ծակծկեց.Բայց և գերի մընաց ձեռին։Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.Կարմիր վարդը դաշտի միջին։