Զատկի առթիվ

Գրիգոր Զոհրապ (1861–1915)

Անկյուն մ'ունիմ սրտիս մեջ ուր՝Կառանձնանամ ամեն ատեն,Վերհիշումներ երբոր տըխուրԵրկրեն զիս պահ մը կանջատեն։

Հոն` կը կենամ ես ծնադիրԻնչպես առաջքը խորանին,Եվ ուր միայն կը ծաղկի իրԿես սուգին մեջ եղրևանին։

Հոդ շարված են իրարու մոտՄութ փոսերը իմ իղձերուս,Հիշատակներ` հիմա աղոտ,Անուններ` զոր չըսեր լեզուս։

Խոլ տենչանքներ, թռիչք անհունԶոր ձեռքովըս տվի հողին,Մեռելներ` զոր ուրիշներունՊես հարության հույսը չունին։