Տարակույս

Գրիգոր Զոհրապ (1861–1915)

Տանթելներուդ փրփուրովը կը մտնեսԵրերալով` նավու մը պես ալեհերձ,Աչքերու մեջ ցանկություններ կը գըտնես,Ու կը հրճվիս կնկան մը պես այլամերձ:

Մատուցումի մը պես կարծես կը ծփանԿոհակավետ մարմնիդ բոլոր գիծերը,Ծըփանքով մը օձագալար խոլական,Եվ կը զմայլին ապշած տղան ու ծերը:

Ամեն այրերն հորձանքիդ մեջ կը դառնան,Ու կը փոխվին խելոքներն ալ խենթերու,Սուրբերն անգամ իսկույն վրադ աչք կը բառնան,Հոսանքն ես դուն սարսուռներու, տենդերու:

Ըսե՛ շիտակ, թե որ սիրեցիր քիչ մը զիս,Ո՜վ հասուն կին, որ խոնջենքը մարմնիդ մեջՏարիներուն դեմը կելլես, կընդվըզիս,Ձյունածաղի՞կ արդյոք կամ հո՞ւր ես անշեջ: