Թե ունենայի…

Lord Byron (1788–1824)

Anonymous translation from English

Թե ունենայի ես այնքան արատ,Որքան կըրում եմ քեզնից նախատինք,Չէի թափառիլ այստեղ անազատ,Մատնված գերության, թողած հայրենիք.Հերիք էր միայն, որ ուրանայիՊապերիս կըրոն, պապերիս հավատ,Եվ չէր հալածվիլ ազգը Հուդայի,Նորա վերայից կըսրբվեր արատ։

Թե քեզ ճնշում է չարություն խեղդուկ,Դու հաճելի ես երկնքին, մարդկանց.Թե մեղանչել ես դու, իբրև ստրուկ.Դու և՛ ազատ ես, և՛ մաքուր—քո անձ։Երբ վիճակված է բարձրյալի կամքով,Որ հայրենիքի չըտեսնենք երես.Ոզում եմ մեռնել ես ի՛մ հավատով,Իսկ քոնը— պաշտի՛ր, որքան դու կուզես։

Աշխարհիս փառքը բերել եմ ես զոհԻմ սուրբ հավատին—այդ գիտե աստված,Որ քեզ ներում է ապրել ինքնագոհ,Կյանքի խրախճանքին անձնատուր եղած.Նորա ձեռքին է իմ սիրտն ու հոգին,Ե՛վ իմ ջերմ հույսեր, և՛ իմ սփոփանք,Եվ լի բերկրութամբ նորա սուրբ կամքինԵս զոհ եմ բերում հայրենիք ու կյանք։