Մեծ գիշերին մեջ

Մատթեոս Զարիֆյան (1894–1924)

Մե՜ծ Գիշերին մեջ կ’ընկղմիմ նորեն,Միակ ուղևորն եմ անբավ ճամբուն.Մութ է, շա՛տ անցեր եմ լապտերներեն,Ու պիտի երթա՜մ դեռ գիշերն ի բուն...

Ոչ մեկ աստղ ունիմ ինձ ընկեր, ոչի՜նչ․․․Գիշերվան հովն իսկ ձըգեցի հեռուն.Լոկ հոգիս ունիմ ու աչքերըս ջինջ,Ես կ’երթամ լըսել նվա՜գն աստղերուն․․․