Աղերսանք (Միսաք Մեծարենց)
Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին,Դո՜ւն, երազնեու ծաղիկ դողդոջուն.Դո՜ւն՝ որ գիշերին մեջեն մըթագինՀծծեցիր պարերգն իմ տենչանքներուն:
Դո՜ւն՝ որ ժըպտեցար, դուն՝ որ կը ժպտիս,Ինծի տուր կաթը խանդաղատանքին.Կիքե՛ր տո՛ւր հոգվույս, հըրայրքներ սրտիս,Տենդոտ պահերու հուզմունքեն հեշտին:
Նոր բարբառումներ ու հոգվո համբույր,Նոր նոր կսկիծներ ու ցա՛վ տուր ինծի.Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույրԹող որ շուրջն հըրուտ երազանքս հածի:
Պահե՛ր մոլուցքի, տենդի վայրկյաննե՛ր,Տո՛ւր ինձ երազին ոսկելար նարոտ.Երջանիկ ըրե սիրտս՝ որ լըռին էր,Եվ կյանքս՝ որ հիմակ հույզի է կարոտ:
Կաթեցո՛ւր հոգվույս մեջ հույզը կյանքին,Դո՛ւն եազնեու ծաղիկ հեշտալիր,Դո՛ւն՝ որ գիշերուն մեջ հեծեծագինԿյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր…