Անթվակիր տաղեր տվայտանք
Անոր ցավը` հո՛ւր է վառող ինձ համար,Ինչպես սերն է` կյանք հորդաբուխ և անշեջ…Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար,Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ:
Թարշամներ է կաթնաբուխ ցո՛լքը բերնին,Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտևան,Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին,Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան…
Եվ գլխիկոր` ինչպես եղնիկ վիրավոր,Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ,Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր,Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…