Աչքերդ (Միսաք Մեծարենց)
Փոքրիկ Արշալույսին
Սընդուսե գըգվոտ եթերն աչքերուդՁյունափայլ ճակտիդ պարփակումին տակ,Գոհարատուփն է հըմայքով ջերուտ,Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ:
Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն,Արցունքի երբոր շիթն հոն չի՛ դողար,Թովանքը կապույտ այդ երկինքներունԿը խուսափի, զերթ անծաղիկ թաղար:
Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն,Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար,Արևակին կամ թոշ սուտակներուն,Զըրկըված շողեն, ցոլքեն դողահար: