Երազ օրեր

Միսաք Մեծարենց (1886–1908)

Կարմիր ծաղիկ մը գարունիԱռտու մը ինծի նվիրեցիր.Ըզգացի թե տենդեր ունիԵրազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավԻմ նըվաղկոտ լանջքիս տակ՝Դողաց սիրո սարսուռն անցավ՝Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիսԸզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,Ու մետաքսե ուղի մը զիսՍեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,Հըմայքներու հույլովն անցավ,Եվ ուրվական մը կասկածիԱնոր մոտեն երբեք չանցավ։