Երգ (Միսաք Մեծարենց)

Միսաք Մեծարենց (1886–1908)

Քո՛ւյր, մոտեցի՛ր կըրակին,Ծըխե տերևն այս բուրյան,Զի ամեն բան ինձ կրկինԿը դարձընե հոտն արյան:

Քո՛ւյր, մոտեցի՛ր դարակինՈւ բեր հեղուկն հընծանյան,Զի ամեն բան ինձ կրկինԿը դարձընե համն արյան:

Քո՛ւյր, մոտեցի՛ր ճըրագին,Մարե՛ զայն, թո՛ղ լուսինկան,Զի ամեն բան ինձ կրկինԿը դարձընե գույնն արյան:Քո՛ւյր, մոտեցի՛ր նըվագին,Երգե՛ դաշտերն ու ցորյան,Զի ամեն բան ինձ կրկինԿը դարձընե ձայննն արյան:

Քո՛ւյր, մոտեցո՛ւր իմ ձեռքինԱստվածաբոցն հըացան,Զի ամե՜ն բան ինձ կրկինԿը հիշեցնե վրե՛ժն արյան…