Երկու սրինգ
Սըրինգ մը կա մեջն երկդիմի այս առտըվան,Ծայրիի մեծ ծառին դիմաց ու փըլուզակՄոլոշագույն որմին ներքև. սրինգ մը որԿը սրսըփա ցավը լույսին, որ չի՜ ծագիր…Երգը՝ իղձի և հառաչի թել մըն է հիր՝Որ կը հյուսվի անկյուններու մեջ արփավորՈւ կ’անհետի մըշուշին մեջ՝ որպես սուզակ՝Որ ընդերկար հավետ չի՜ գար ա՛լ երևան:
Սըրինգ մըն ալ այս առտըվան մեջ մանիշակ.Սըրինգն է ան այծհորանի անդեորդին,Որ մեգին մեջ կը ծագեցնե երգ մը՝ արևՈւ ասմազուն ըմպած դաշտին տեսիլն ագող:Ու տրտմությունն այգուն՝ կ’իյնա պահ մը զերթ քող.Ու պարի կը քումայթ՝ հոգվույն կու տա բարև.Ու ծառերու ծաղկանըկար սրահակն հեշտինԸնդնշմարել կու տա լիճին կույսը խաժակ: