Կաղը
Նոր պտղեր է լիալուսնակը բուստե,Որ կ’ընկղմե մեջն իր շառայլ անդոհին,Կապույտներով պատարուն կաղ մանկուհին՝Որ մարգին վրա թռչնիկին պես կ’ոստոստե:
Թռչնիկի պես կ’առնե թևթափն իր ուժգին,Կ’ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե,Մատն անծանոթ՝ արարչության մը ձեռքին՝Որ համաչափ քայլեն անոր կը շեշտե:
Շուտ, կորագի քայլե՜րն անոր կշռական.Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գանԹռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ:
Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ,Մարգն՝ երկյուղած՝ ու լսնազօծ քւ կանանչ՝Պահեց աղջկան քայլին դըրոշմն անճանաչ: