Նարեկացի

Միսաք Մեծարենց (1886–1908)

Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ,Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ,Եվ առիգածն արծաթ` ջուրին վրա հոլանի.Ու ձա՛յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյո՜ւռ`Ամեն իրի հըպիմ փափուկ թևերով գեջ:Ըլլամ ջրվեժ, ըլլամ գետափ մը գեղանի,Ըստվե՜րն ըլլամ խնկագունած այգիներուն,Կամ գետերու հողմիկ ավաչն, ու գետաձայնՀովին անցքը` երկնասլացիկ կատարներեն:Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջՊատկե՜րն ըլլամ սրբազնացած ես համայնին.