Սոնադին

Միսաք Մեծարենց (1886–1908)

Միջոցին մեջ կը թոշնիլույսի ծաղիկը թրթռուն.ըմպած մըռայլն ամպերուն,տըխուր է ծովն աշունի:

Ցորեկներուն կը հակինգորշություններն հոգվույս մեջ`ու գիշերվա երգը գեջլացավ թոնով մը մեկին:

Ամայության մը տրտումկու գա ինձ ցավն երբեմնի.և երազանքս անպատումկը կոծկոծի՜, կ’արյունի:

Հովը կ’ոռնա խուլորեն,ու գիշերը կ’երկարի՜.ալիքներու ժըխորենու սարսափեն խավարի:

Դալուկ սիրո մ’աշնանայինկը կաթե դողն հոգվույս մեջ,ուր հուրիներ կը նայինանրջածին, լուսամեջ:

Բայց կը վախնամ որ նորենխուսափի՜ լույսն երազին,ու մըշուշներ գաղտորենվայելքներուս շուրջ հածին:

Աղաղակ մը մեջն հոգվույս,արագորեն կը ձայնեմահվան պարը սրտահույզ,մեռա՜ծ է կույսը ձյունե:

Տարփատենչիկ, զաղփաղփուն,աղջիկն է ան անուրջիս,երազունակ ու փաղփունհոգին կանգնած է առջիս:

Ու կը տեսնեմ դեռ շողունփայլը սրտին իր նըսեմ.մոգութենեն աչքերունհափշտակված կ’երազեմ…: