Տերեվները կ’ըսեին…
Ոսկի շաղով օծեցիրԿապույտ ծաղիկն ակերուն,Լիճերու պորտը սարսռուն,Ու գետակներն ափնածիր:Արև՜, մե՜զ ալ ոսկեզօծե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…
Ոսկի թույրեր սրսկեցիրԲըլուրներու կողն ի վար.Փայփայեցիր հողմավարԴաշտերուն վարսքը ցանցիր:Արև՜, մե՜զ ալ գգվե մոտեն, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…
Ոսկի մատիկդ հըպեցիրԵվ համբույրիդ դըրիր բոց,Իրիկվան մեջ այս հեշտին,Մարիներուն ու մարդոց,Աղջիներուն կաթնաձիրՈւ վարդ մըշուշ ճակատին:Արև՜, մե՜զ ալ ողջագուրե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…
Ոսկի կյա՜նը մեզ տըվիր.Եվ առանցքը դուն եղարՄեր ավիշին հոծ տենչին.Տակավին մի՛ բաժնըվիրԵվ հնչեցուր ոսկելարԱնհուն քընարդ` հե՜ղ մըն ալ.Ուզե քիչ մը համենալ,Համբուրե՛լ մեզ վերըստին:Ու չը ծագած դեռ ջնջին,Բայց անգորով ու ցրտինԼույսն անհունեն մոլորածԼուսավորին առաջինԿենսավետե մեզ ամենս ալ, արև՜, ամե՜նս, ամե՜նս ալ…