Քուն
Ցուրտ Աշուն մը սարսռագինԿը հևա իմ հոգվույս մեջ.Կ’իջնե գիշերը. ԿյանքինԳիրքը կու լա էջ առ էջ:
Սրսփանքներ տենդագին,Ու հծյուններ հիվանդոտՀոն կը հածին, կը հանգինԵղերերգի մը տենդոտ:
Ու, – Ձյունապատ հե՜ք քընար, –Իմ վես սիրտըս կը լըռե.Ու հոն հեծքն ալ չի մընար.Լոկ սարսուռն հոն կը բերե
Իր վիշտերը խոլական,Ու տենչանքիս իմ հիվանդ՝Ծաղիկները ա՛լ չըկան,Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ…