Հայ պանդուխտի նոր տարին
Շնորհավոր Նոր տարի,Շնորհավոր և Նոր օր.Տացե աստված միշտ բարիՏեսնել այդպես տարիք նոր:Ասաց ընկերս ցնծալովՆերս մտնելով իմ սենյակ,Երբ ես տխուր և լալովՆստած էի միայնակ:Ինձ համար չէ Նոր տարինԱսացի, ես բարեկամ.Միևնույն է թըշվառինԹե անցյալը, թե ներկան:Ինձ երեկը և այսօրՆույն դժգույն է միշտ վիճակ,Բախտիս անիվը անզորՉէ բերում դարձ հաջողակ:Հեռու պանդուխտ երկրում,Հեռու քաղցրիկ հայրենյացՎիշտ, տառապանք եմ կրում,Մաշվում է ուժն իմ կենաց:Իսկ իմ դստերք, ո՞վ գիտե,Մորը հարցնում են այսօր, —«Մայրիկ և ա՞յդ Նոր տարիՊիտի վարեմք առանց հոր:Իսկ պանդուխտը տխրամիտ,Զուրկ գգվանքեն ընտանյաց,Նա չէ տեսնում ոչ ժպիտԵվ ոչ լաց իր զավակաց:Կինս գրում է նամակ, —Մարդ, ինչո՞ւ դու ուշացար,Չէ՞ մի տարի ժամանակՄեզ հազիվ դու խոստացար:Դեռևս քանի՞ ամառԿը վարես օտար աշխարհում.Քո զավակները թըշվառԱյժմ էլ ո՞վ է պահում...Իսկ պանդուխտը ի՞նչ սրտովԴառնա դեպի իր ընտանին,Երբ որ դատարկ մի սև փողՉունի մեջ իր գրպանին: