Վերջաբան

Рафаэл Габриэлович Патканян (1830–1892)

Լըռեց: Ամպերը եկան ծածկեցինԵրկինքն ու լուսինն աչքէս խըլեցին.Մընացի մենակ` հոգիս վըրդոված,Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած:Եւ այնուհետեւ ամեն իրիկունՄընում եմ լուսնի խաղաղ ծագելուն.Նորա տըխրամած դէմքը նայելիս`Յիշում եմ թշուառ վիճակը ազգիս:Ա՛խ, ցոլա՛, փայլէ՛, տխրադէմ լուսին,Գուցէ՛ քու փայլից փայլ տաս եւ ՀԱՅին,Պատմէ՛ շատերուն ՎԱՐԴԱՆի Մահը,Կամ ի՞նչպէս կորաւ ՀԱՅ ԱԶԳի գահը,Կամ ի՞նչ վեհ սիրով սիրում էր ՎԱՐԴԱՆՄայրենի հողը,- աշխարհն ՀԱՅԱՍՏԱՆ: