Տաճկահայերի օրհաս

Рафаэл Габриэлович Патканян (1830–1892)

Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու,Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու,Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան․․․

Երկունքի մեջ է Հայաստան աշխարհ,Մեզ պիտի շնորհե մի նոր գոյություն,Փափաքով սպասած ամենեն շատ դար`Հայոց աշխարհի սուրբ ազատություն։

Մոռանանք պահ մի հին հաշիվները,Թողնենք առօրյա անձնական շահը,Հանե՛նք սըրտերես մեր պիղծ կըրքերը,Հանե՛նք սըրտերես ըստըրկի ահը։

Քրիստոնյա ենք մենք և սերունդ Հայկի,Այսքան բա՜վ է։ Է՛լ լուսավորչական,Կամ պապադավան և կամ լոթրանգիԱզգը չի բաժնենք` ի սեր հայության։

Ծանըր երկունքի մեջ է Հայաստան,Տա՛նք թեթևություն նորա ցավերին,Նորա ծընելու գեղեցիկ մանկան,Թույլ չըտանք խեղդել թըշնամիներին։

Նորածնի առջև բանանք մեր գանձը․Հարուստը` ոսկի, ուժը` պատանին,Հարսը` յուր փեսան, քաջը` յուր անձը,Կոնդակի շանթեր` սուրբ Էջմիածին։

Աստված մեզ խըղճաց վերջին այս նվագը,Բացեց մեր պառավ մոր ամուլ արգանդ,Թե հայը մարդ է` կազատվի ազգը,Թե չէ՛, Հայաստան կըլնի քարքանդ։