Ամենից առաջ

Robert Burns (1759–1796)

Translated by Hakob Hakobyan

Չքավոր, եղիր դու աշխատասեր,Հպարտ ու ազնիվ ամենից առաջ․Թե ստրուկ տեսնես, շուռ տուր երեսդ,Նա ատելի է ամենից առաջ։

Հարուստ իշխանի նվաճող ուժից,Տե՛ս, չվախենա՛ս— ամենից առաջ,Հարստությունը չէ՞ որ ընկեր էԱնազնվության— ամենից առաջ։

Թող ցամաք հացը լինի կերածդ,Վերնաշապիկդ կոշտ վուշից կարած․Ուրիշը թեկուզ թավի՛շ է հագած,Բայց սրիկա՛ է ամենից առաջ։

Ամենից առաջ, չքավոր եղբայր,Տիտղոսը չէ՞ որ հնչյուն է դատարկ,Բայց թե ազնիվ ես— կունենաս միշտ հարգ,Ազնիվն արքա է ամենից առաջ։

Ահա ա՛յլ հարուստ գոռոզ ու փքված,Մեզ ի՜նչ օգուտ, թե ոսկումն է թաղված,Թո՛ղ հպարտանա իր հարստությամբ,Բայց որ հիմա՜ր է ամենից առաջ․

Ամենից առաջ, ամենից առաջՄե՛զ— աշխատանքի որդկերանց համարՆրանց ժապավեն ու շուքը տխմարԾիծաղելի՜ է ամենից առաջ․․․