Էտըլվեյս

Ռուբեն Սևակ (1885–1915)

Պատիս վրա անխոսուկ, մունջ,Գամ մը մեջքիդ՝ կմտածես,Կտժգունիս, կուլաս կարծես,Էտըլվեյսի ո՜վ վտիտ փունջ:

Թառամե՜ր են թերթերդ բոլոր,Հյուծեր է ցո՛ղդ տրտմորեն.Ո՞ր դժբախտ հո՜վը սարերենՔեզ հոս նետեց քայլամոլոր:

Ծաղիկներուդ գոգը վայրիՈւ թերթերուդ մեջ գալարուն,Անհա՜ս, հպա՜րտ բարձունքներունՀիվանդ կարո՜տն է, որ կայրի:

Ու կերազե՜ս դուն անշշունջ,Գամ մը մեջքիդ. ու կ՚ոլորիԳունատ թավի՛շդ մոխիրի,Էտըլվեյսի ո՜վ նիհար փունջ: