Գեղջկուհու բախտավորություն

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Ձիուն նստած, բեղն ոլորած,Գտակը ծուռ մի կողքի,Կուրծքը բացած-քամուն տված՝Յարս սարից վայր կիջնի։

Բլբուլ, գիտե՞ս այդ երգերից,Թե չգիտես, սովորիր․Դուշման, փախի՛ր սարի լանջից՝Թե չփախչես, վախեցիր։

Ծաղիկ, փախի՛ր խոպան դաշտից,Կտրիճ կրծքին շատ կապրես,Հովիկ, թռի՛ր լեռ ու ժայռից,Գանգուրները տատանես։

Յարս եկավ, ջանս եկավ,Սև ձին տակը խաղալով,Հեռվից եկավ, հոգնած իջավ,Սիրտը սիրով, համբույրով․․․

Ծաղիկ, չգաս― քեզ տեղ չեմ տաԿտրիճ կրծքին, որ ապրես―Հովիկ չգաս, քեզ չեմ թույլ տաԳանգուրները տատանես։

Ազիզ մորից վախվխելովԾածուկ սիրել եմ, տանջվել,Գիշերն անքուն, թաց աչքերովՆրան վաղո՛ւց սպասել․․․