Խավարի գրկում ծնված իմ հոգին․․․
***
Խավարի գրկում ծնված իմ հոգին,Կյանքս խաղալիք բախտի հաճույքին,Անզուսպ փափագը կատաղի կռվի՝Չէ՜․․․ չէ խեղդել հավատս հաղթողի․․․
Ինձ երկինք երբե՜ք ուզեց փայփայել,Ճակատագիրն իղձերս է ավերել,Բայց պիտի կռվե՜մ, կռվեմ կատաղի,Ու կռվում թափում ես թույնը սրտիս։
Արի՛ք, որտե՞ղ եք, խավարի որդիք,Ես, որ ձերն էի ու ձեզնով սնված՝Կռվի՜ եմ կանչում․․․ օ՜, առաջ արիք՝Ձեզ է պատկանում առաջին հարված․․․
Արի՛ք, որ կռվեմ, վրեժն առնեմԻմ ջահել կյանքի՝ ձեզնից հոշոտված․․․Արի՛ք, որ ձեր արյունը խմեմ՝Ինչպես որ սրտիս արյունն եք ծծած․․․