Աղոթք (Վահան Տերյան)
Քո պայծառ գահի անհաս բարձունքիցՄի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...ՍԱՖՈԵս ընկա անդունդները խավար,— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.Մոռացա ուղիներըս պայծառ,Իմ սրտում դառը մութն է շնչում։Դու անմութ աշխարհում ես ապրում,Հիշի՛ր դու խավարում տանջվողին,Քո սրտում արևներ են վառվում,Արևիր սև կյանքիս մութ ուղին։Հավիտյան ինձ քո սերն է այրում,Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։Ես մեռնում եմ այս մութ վիհերում...Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...