Աշնան տրտմություն
II pleure dans mon cœurComme il pleut sur la vil e...Paul Verlaine
Կրկին իմ հոգումԻջավ մշուշոտ, արցունք անձրևողՏրտում իրիկուն.Իմ սրտում անցավՄահացող ծաղկանց բույրը ցավ բերող,Համբույրը խոնավ.Կրկին պաղ միգումԱմպոտ երկինքը մեռած լույսերիԹաղումն է սգում։Հողմը սրարշավՀոգուս դալկացած ծաղիկ հույսերիԹերթերը տարավ...Անջատման ցավոտՁայներ դողացին ու հեզ դալկացանՀեռվում անծանոթ.Կըրակներն անձայնԼացող ամպերի միգում անսահմանԹոշնեցի՜ն, անցա՜ն.Անձրևն անընդհատՄաղում է վհատ թաղումի կոծով,—Տխուր, հուսահատ...Իմ հոգու մեջ է՛ լԱշուն է իջել անամոք լացով,Իմ հոգու մեջ է՛լ...