Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջարՔո գիշերային մեղմաշունչ մութովԵվ զարդարեցիր քո անուշ սուտովԻմ տըխուր կյանքի մշուշը խավար։Սրինգե ձայնըդ հնչեց մութերումԱղբյուրի նըման զվարթակարկաչ.Գարնան խոսքերով կարմիր ու կանաչԴու ինձ կանչեցիր դեպի քո հեռուն։Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,Քո շարժումները ուրվականայինՍտվերապաճույճ իրիկնապահինՇղթայեցին ինձ օղակով անտես...Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք,Հոգիս մատնեցի քո մառախուղին,Ընդմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք...