ՑՆՈՐՔ
Ընդամենը երեք ամսվա կյանք ապրած քրոջս` ԱՆԺԵԼԱՅԻ հիշատակին
Ա
Երբ դու հեռացար, քո՜ւյր իմ, մեզանից,Ինձ համար դարձարՉբացահայտված մի մութ առասպել,Մի տխուր լեգենդ...Եվ ես հասկացա, որ ինչ էլ լինի`Այլևս չես գա դու մեզ տեսության:
Քո՜ւյր իմ սիրելի,Դու չկաս թեկուզ,Սակայն ապրո՜ւմ ես իմ էության մեջ,Իմ ամեն տողո՜ւմ...
Դու չկա՜ս թեկուզ,Սակայն, հավատա՜, քանի կա՜մ կյանքում,Քանի ապրում եմ`Կապրես նաև դո՜ւ...
Բ
...Ամռան արևի հիասքանչ բույրիցՇնչեց ու ելավ հունիսի յոթը,Կարծես թե ելավ հնոցի միջից`Տաք շնչառությամբ լցնելով օդը:
...Այն առավոտյան զեփյուռներ ելան,Իմ մոտով կամաց սահելով անցան:Արդյո՞ք ուզեցին ասել նաև ինձ,Բայց լեզու ունե՞ն, էլ` ինչպե՞ս, և` ի՞նչ...Դե, լա՜վ, ինչ-որ է, ես դա իմացա:Այն զեփյուռներից ես լա՜վ հասկացա,Թե ինչպես գյուղում ինձ քո՜ւյր է ծնվել...Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ ես ուշ իմացա...
Գ
Թռչո՜ւմ է սիրտս, թևում դեպի տուն`Տեսնեմ ժպիտը նորեկ իմ քրոջ:(Հոգուս մեջ մի լույս կրակ է վառվում,Եվ այդ կրակից` մարմինս ամբողջ):
...Այնքա՜ն անուշ է լեռնային քամին,Այնպե՜ս է բուրում իմ Ղարաբաղում,Պատմելու բան չէ, որ այդ ձեզ պատմեմ,Զգալու համար նախ պիտի տեսնել...
Ու մինչ կհասնեմ` այնտեղ եմ մտքով,Իմ կապուտաչյա ծննդավայրում,Որտեղ կապույտ է երկինքը միշտ էլ,Որին տենչում եմ ու որին սիրում...
...Ահա, ուր-որ է` դեմս կբացվենԻմ սուրբ օրրանի դռները, գիտեմ,Որ փրփրակապույտ ջրերով վազողԹարթառի ձայնը շուտով ես լսեմ...
Դ
Այստեղ եմ արդեն` իմ սուրբ օրրանում,Ուր լուրթ, կապտավուն երկինքն է փայլում:Արևն է կապույտ, ջրերն են կապույտ,Դեպ կապտակոհակ Թարթառն են վարգում:
Իսկ շուրջ-բոլորը` անտառ է միայն...Ու թափառում եմ այդ անտառներում,Թափառում երկար,Առանց դադարի:Ձորից աղմուկն է լսվում Թարթառի,Թախանձում է, որ իրեն է՜լ նայեմ,Թշշում է ձորում, աղմկում, լռում`Այդ զարմանալի <<հնազանդ>> գետը...
Ու կլանվել եմ ես բնությունո՜վ,Իմ լեռնաշխարհով, իմ սուրբ օրրանո՜վ,
Ես հմայվե՜լ եմ, ես երջանի՜կ եմ,Որ պարփակված եմ այս անտառներով...
Ե
Իմ բնաշխարհն է, կարոտել եմ ես,Դա հասկանում է կյանքում ամեն ոք:Տեսնել ու փարվել, հայրենի՜ հող, քեզ`Այդպես տենչում է կյանքում ամեն ոք:
Իմ սո՜ւրբ օրրանը...
...Պայծառ երկնքից ներքև է նայումՄինչև աստղերը ձգված, բարձրացածԻմ Մռավ սարը,Ներքև է նայում, նայում ու ժպտում:
Իմ լեռնաշխա՜րհն է` այդպես վեհացած,Նայում է նա ինձ աչքերով ծավի,Ձմռանն` ահել է ասես ճերմակած,Գարնանը` կայտառ, ինչպես պատանի...
Զ
Ահա՜ մեր գյուղը... Տեսե՜ք դուք նրան,Հաճելի է շատ այստեղ ինձ համար...Ամենուր ինձ եմ տեսնում ես կարծես,Մանկութ օրերն իմ անցել են այստեղ...
Ահա՜ մեր գյուղը... Իր վառ երազովՆայում է մարդկանց, նայում աշխարհին,Կարծես իրեն է հասանել բարին,Որ բաժանում է արդար, բոլորին...Ահա՜ մեր տունը` աղբյուրի գլխին,Տնից քիչ ներքև` մեր փոքրիկ այգին,Հարազատներս են ծառերն էլ ասես,Ասես տիրել եմ համայն աշխարհին...
...Իսկ գյուղում շա՜տ կան թովիչ աղբյուրներ,Հիշվո՜ղ, մոռացվա՜ծ, անհաշի՜վ, անհա՜յտ...Այդպես մեր գյուղի խոր անտառներումԱպրո՜ւմ են նրանք:Թեկուզ կիսավեր,Անանուն հեռվում`Սակայն ո՜ղջ են դեռ...Ու հիշվում են միշտ,Ամեն ժամ, վայրկյան...Եվ այցելում են մարդիկ միշտ նրանց:
Է
Ահա և` տանն եմ,Քո կողքին եմ ես, քույրի՜կ իմ, իմ լա՜վ,Դու ծիծաղում ես, հրճվում ես անվերջ:Իսկ երբ գրկում ու գուրգուրում եմ քեզ`Թվում է` իմն է աշխարհը արար,Իր վայելքներով, իր հրաշքներով......Ի՞նչ կա ավելի թանկ ու հաճելի,Քան կյանքը մարդու:Քեզ բաժին ընկա՞վ, արդյոք, գոնե` քիչ,Փոքրի՜կ իմ քույրիկ...
Ը
Ծիծաղի՜ր, իմ լա՜վ, ծիծաղի՜ր անվերջ,Ոչինչ չե՜մ փոխի քո ծիծաղի հետԵս այս աշխարհում:Թախիծը` մի կողմ,Դու կյանքը սիրիր կենսուրա՜խ սրտով:Եվ միշտ հավատա`Բարի՜ է կյանքը` իր ծով բարությամբ:Դո՜ւ էլ միշտ բարին սիրիր աշխարհում:...Եվ միշտ ծիծաղի՜ր: Ու անվերջ հրճվի՜ր:Ծիծաղն է բացում մարդու ներաշխարհնԻր հմայքների ո՜ղջ գեղեցկությամբ:...Ծիծաղի՜ր, քույրիկ, ծիծաղի՜ր անվերջ:
Թ
Ծիծա՜ղն է հնչում փոքրիկ իմ քրոջ,Զրնգում` ինչպես ձայնը արծաթի,Ծիծաղը նրա` աշխա՜րհն է լցվել,Ծիծաղո՜վ է նա աշխարհին տիրել...
Ծիծա՜ղն է հնչում, ծիծա՜ղն է զնգում,Երկաթե ձգված զսպանակի պես,Եվ ձայնը նրա`Երկնի կապույտում կորչում է ասես,Կրկին հայտնվումՈւ զնգզնգալով աշխարհը լցնումԵրգերով քնքուշ, անկեղծ, սիրելի...Ծիծա՜ղն է հնչում...Ծիծա՜ղն է զնգում...Ծիծա՜ղն է վազում...Ծիծա՜ղն է թռչում...
Ու երջանկությամբ լցվում է հոգիս,Եվ բարի՜-բարի մի երանությամբ...
Ժ
...Բայց եկավ պահը մահվան տագնապի,Կարկամեց քույրս` թեև քիչ առույգ,Ինչպե՞ս, սուրբ դեմքին ծիծաղը կապտի՞,Հեռանա` առանց <<հրաժեշտ տալո՞ւ>>...Գնա՞: Ու երբեք էլ ետ չի՞ գալու...-Քո՜ւյր իմ,- ասացի,- այդ ո՞ւր ես գնում...Չլսե՞ց, լսե՞ց` ժպտաց ու... հանգավ...Իսկ երբ նայեցի ես նրա դեմքին,Տեսա, թե ցավը ինչպե՜ս չքացավ:Ու թեև էլ չէր շնչում արդեն նա,Բայց փոքրիկ դեմքին թառել էր սառածՄի քնքո՜ւշ ժպիտ:Ու ես զգացի,Որ ծիծաղո՜վ է ընդառաջ վազելԴեպ մահը դաժան,Ծիծաղո՜վ միայն...
ԺԱ
Քո գերեզմանինՉեմ թափել երբեք աղի-արտասուք,Սակայն, հավատա՜, իմ լա՜վ, իմ փոքրի՜կ,Սի՜րտս է թախծել քո մահվան համար,Սի՜րտս է լացել...
...Դե՜հ, մնա՜ս բարով, իմ քնքո՜ւշ քույրիկ,Պինդ կաց... հողի տակ հանկարծ... չմրսե՜ս...Դե՜հ, մնա՜ս բարով...Եվ միշտ... ծիծաղի՜ր քո... գերեզմանում:Հանկարծ... չտխրե՜ս......Եվ դու ապրեցի՞ր,Դու ի՜նչ կյանք տեսար...
ԺԲ
...Եվ դու հեռացար,Քո՜ւյր իմ, մեզանից:Չբացահայտված իմ անհո՜ւյս լեգենդ,Իմ մո՜ւթ առասպել:Ու թեև... չկա՜ս,Թեև չե՜ս գալու այլևս,Քույրի՜կ,Սակայն, հավատա՜,Որ ապրո՜ւմ ես դեռՈւ կապրե՜ս անվերջ երազներիս մեջ...
1977, Դիլիջան-Կոճողոտ