Պոետ (Ծերեթելի)

Ակակի Ծերեթելի (1840–1915)

Traducido del georgiano por Hovhannes Hovhannisyan

Մերթ հիմար եմ, մերթ իմաստուն.Մերթ ոչ այս եմ, ոչ այն,Դրության շեփոր եմ.Ոչ երկրինն եմ, ոչ երկնքին։

Մի հալածիր, եթե տեսնես հիմար,Մի՛ հիանար իմ իմաստության վրա,Ուրիշն է ինձ վրա իշխում,Իմ մտքին, իմ զգացմունքին։

Այս սիրտը հայելի է,Բնության պարգևն է.Ցույց է տալիսՄիայն իրեն նայող դեմքը։

Լեզուս էլ այն է ասում,Ինչ որ ականջս է լսումԱչքս է տեսնումԿամ միտքս չափում կշռում։

Այն չեմ, ինչ որ կարծում եք,Այն էլ չեմ, ինչ ուրիշներն են կարծում.Միջակ մարդ եմ հասարակ,Մերթ երկրինն եմ, մերթ երկնքինը։