Եթե իրավ է, որ գիշերները
Traducido del ruso por Hovhannes Tumanyan
Եթե իրավ է, որ գիշերները,Երբ որ հանգչում են մարդիկ ներքևում,Երկնքից իջնում լուսնի շողերը,Գերեզմանների վըրա դողդողում.
5Եթե իրավ է, որ այն ժամերինԴատարկվում են լուռ գերեզմանները,Օ՜, ես կըկանչեմ իմ սիրելիին,Կըկանչեմ նրա նըսեմ ըստվերը։
— Արի՜, հայտնվի՜ր, սիրելի պատկեր,10Ինչպես և էիր անջատման ժամին,Սառն ու դալկադեմ, ինչպես ձմռան օր,Խանգարած, խեղած տանջանքով վերջին։
— Ախ, արի՜, ինչպես աստղիկ հեռավոր,Ինչպես թույլ հընչյուն թեթև զեփյուռի,15Կամ թեկուզ ինչպես տեսիլ ահավոր,Ինձ համար մին է, արի՜, միայն արի՜...