Գայլն ու գառը
Մի ամլիկ գառԻրեն համարՋուր էր խմում առվակից.Մեկ էլ դեմի ձորակիցԳայլն է կտրում վերևը,Խոսքին տալով էս ձևը.― Էս ի՞նչ լրբություն,Ի՞նչ հանդգնություն.Ա՜յ դու փսլնքոտ,Ոչխարի լակոտ,Դու ինչի՞ տեր ես,Որ գաս դնչովդ,Քթով-պնչովդՋուրս պղտորես.Բռնեմ դունչդԿտրի շունչդ։― Մի՛ բարկանար, պարոն գայլ,Քեզնից ցած եմ քանի քայլ,Էնպես բան ես ասում որ…― Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,Էդ էլ չլինի հերվանը,Չեմ մոռացել էն բանը,Որ հենց էստեղ, նույն օրը,Հայհոյեցիր իմ հորը։― Մի տարեկան դեռ չկամ…― Է՛հ, եղբայրդ էր, անզգամ։― Ես մի ծին եմ, մինուճար։― Խնամիդ էր անպատճառ,Կամ մեկը ձեր պիղծ ցեղից,Էլ ժաժ չգաս քո տեղից,Ձեր շների,ՀովիվներիՈխը քեզնից ես հանեմ,Տես, գլուխդ ինչ բերեմ։Ասավ,ՀասավԳառանը,Առավ, թռավԱնտառը։Էստեղ ինչն է գլխավոր,Ուժեղի մոտՄիշտ էլ թույլն է մեղավոր։