Օ՜, եթե այնտեղ…

Lord Byron (1788–1824)

Traducción anónima del inglés

Օ՜, եթե այնտեղ, ամպերից վերև,Պահում է հոգին յուր սերն հարատև.Եթե մահից հետ, իրավ, պիտի մենքՍիրած սրտերին նորից հանդիպենք.Ա՜խ, հապա որչա՜փ քաղցր է վերանալԱյն անհայտ աշխարհ, հանգչի՜լ, մահանա՜լ,Թողնել երկրային վիշտ, թախիծ անվերջԵվ սուզվել հավերժ պայծառ լուսո մեջ։Մեզ համար չէ այն. երբ մահվան ժամինԴողում ենք կանգնած անդունդի ծայրին.Եվ ամուր կպչում կյանքի շղթայից.Չենք թողում վերջին օղակը ձեռից։Ես երջանիկ եմ այն վառ ցնորքով,Որ ապրելու եմ մի հավերժ կյանքովԵվ մի ա՛յլ հոգի՝ անվե՜րջ սիրելի,Իմ անմահության հաղորդ կըլինի…