Հրեշտակ 2 (Լերմոնտով)

Mikhail Lermontov (1814–1841)

Traducido del ruso por Alexander Tsaturyan

Կես գիշերային անհուն երկնքումՀրեշտակ էր թռչում և մեղմիկ երգում.Եվ լուսին, աստղեր, ամպեր խըմբովինՍըրբազան այդ երգն լուռ լըսում էին։

Երգում էր նա բախտ և երջանկությունԵդեմում ապրող սուրբ ոգիների.Երգում էր գովեստ նա տեր-աստըծուն,Եվ այդ գովեստն էր անկե՜ղծ, սըրտալի՜։

Մատաղ էակ էր նա գըրկին տանումԵրկրային վրշտի, արցունքի համար.Եվ երգն հրեշտակի այդ մատաղ սըրտումՄընաց կենդանի՜, թեպետ անբարբառ։

Եվ երկրիս վերա, լեցուն փափագով,Երկա՜ր տառապեց այն մատաղ հոգին.Բայց նորան երկիրն յուր տըխար երգովՉը փոխարինեց երգը երկնային։