Արեւագալը

Միսաք Մեծարենց (1886–1908)

Հորիզոնեն վար լույսի պար մը կ’իջնե,Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս.Շուտ կ’անհետի մութն ու խավար կու տա խույս,Աշխարհ արփվույն հուր գալուստը կ’ողջունե:

Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ,Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին.Ու զմրուխտի, ադամանդի երանգներԿը փողփողին մեջը լույսի վառ գըրկին:

Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի,Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ,Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜:

Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր,Ուրախության ժպիտներուն տակ անհուն.Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր: