Մարմնի վերք, սրտի վերք

Միսաք Մեծարենց (1886–1908)

Մարմնի վերքը՝ արտաբացված դանակե՝Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե.Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե,Մարմնի վերքը՝ արտաբացված դանակե.

Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ,Սևով անքակ, խոցերով ժանտ է պատածԽեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքվածՍրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ:

Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,Անցնելով նա մոռցուկ կ'ըլլա շատ կանուխ,Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.

Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարածՈւղի մ'ունի, արցունքներու զերթ մեկ ուղի.Սպեղանին անոր երկինքն է պահված:1901, հունիս