Շերամին նինջը

Միսաք Մեծարենց (1886–1908)

Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ` դափին,որուն հուշիկ կ’ընկերանա ձայնն երգեցիկ կիներու,և կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին,պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին:

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին`խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար.ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ… միասին.մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին:

Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահն ըսպիտակ,վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակհինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր…: