Նեկրասով

Րաֆֆի (1835–1888)

Գայթակղոսի աստիճանՍտանում է նենգ Հասուն,Չարանախանձ դևերիԽառնվում է նա դասուն:Երբ Հռովմեն դեպ ՊոլիսԿամեր հորդել ճանապարհ,Կրկին անգամ նա գնացՊագնել պապի գարշապար:Անսխալական հովիվըՏվեց նրան փոքրիկ տուփ,Նա դրոշմված էր կնիքով,Ուներ վերան ամուր խուփ:— Ա՜ռ այս տուփը, — նա ասաց, —Դա կըլինի քեզ պիտանի,Դորանով դու կորսասՈրդիքը Հայաստանի:Տա՜ր քեզի հետ այդ տուփըԱյդպես կնքված, այդպես փակ,Դորա մեջն է ամփոփվածՄեր նպատակը, մեր փափագ:Կախարդական այդ տուփը,Ունի յուր մեջ մեծ խորհուրդ,Կը հիմարացնե հայոցԹեթևամիտ ժողովուրդ:Ուր որ բացես դու դորան,Կըցնորվհն հայոց որդիք,Նոքա կըմոռնան յուրյանցԱզգ և կրոն, հայրենիք:Նոքա կըմոռնան յուրյանցԲնական լեզուն մայրենի,Եվ ազգային ողջ ծեսեր,Ավանգդությունք հայրենի:Եվ լատինական ոգվովԿսկսեն խոսել և դատել,Լատինական ծեսերով՝Մեր աստվածները պաշտել:Լատին կըլինեն ազգությամբՀայերն այնուհետև,Մեր կրոնը կըպնդվիՆոցա մեջ երկարատև:Ուրախ — ուրախ ընդունեցՊապից տուփը նենգ Հասուն,Դիմեց դեպի ԲյուզանդիոնՆեռի որդին մոլասուն:Ազգավաճառ այդ ՎասակԲացեց այնտեղ տուփը գոց,Սորա մեջեն դուրս վազեցՎառուն կրակ, ծուխ և բոց:Եղբայրն եղբորից բաժանվեց,Հայրն ուրացավ յուր որդին,Կինը թողեց ամուսին,Տիրեց ախտը ժանդախտին:Հայկա հարազատ որդիքՍկսան միմյանց ատել,Խմել միմյանց արյունը,Եվ միմյանց միսն ուտել:Վատիկանի գագաթեն`Պապը խիստ ուրախ սրտովԱյդ արյունոտ հանդեսինԱչք էր ածում անվրդով: