Նվեր

Րաֆֆի (1835–1888)

Ձե՜զ, հայոց օրիորդնե՜ր,Նվիրեմ այս փոքրիկ փունջ,Թեև չէ նա հոտավետ,Բայց մի՜ արեք դուք տրտունջ:Մեր աշխարհի թառամած,Գունատ, ցամաք վարդերենԵս հյուսեցի իմ փունջը,Զուրկ թարմ ծաղկանց զարդերեն:Քանի անգութ վիճակըԱվերեց մեր բուրաստան,Էլ հոտավետ, գույնզգույնԾաղկունք չունի Հայաստան...