Սիրո երգ

Рафаэл Габриэлович Патканян (1830–1892)

Սիրելիք, օգնություն հասե՛ք,Նաչար գլխիս ճար տեսե՛ք,Սրտումս է սիրո բոցը,Շատ խոր է նորա խոցը,5Հանգցնելու հնար չի կա,Լավցնելու ճար չի կա։

Բաղչից վարդ քաղել ուզեցի,Փըշով ձեռքըս ծակեցի,Անհույս սիրով վառված եմ,10Բռնավորից դաղված եմ.Աշխարհ աչքիս սևցել է,Հոգիս մեջը դևցել է.Ժամ, պատարագ, սրբությունԻնձի էլ չեն փրկություն։15Աշխարքումըս մի կին էլՅարիս թայը չի ծընել.Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝Ելել են Զանանիս նըման.Երկեն բոյը չինարի,20Ինքը տասնըվեց տարի.Նախշուն աչքը ջեյրանի,Քեզ պաչողին երանի՜.Ո՛չ Հուդիթ և ո՛չ ԵսթերՈւնեցել են քու թուխ ունքեր,25Սիրուն, նազելի Զանան,Աշխարքումըս աննըման։Ո՞ր թագավոր քու սերենՎեր չի գալ յուր աթոռեն,Ծընկովըդ չի փաթաթվիլ,30Քու սերը չի պաղատիլ։

Աշխարքումըս չե՛ բախտըՆստել արքայի թաղդը.Չեմ ուզում ես գանձ ու թագ,Տվե՛ք անձկալվույս մենակ.35Ոտնախողիդ ես ղուրբան,Անգին գոհար, իմ Զանան։