Ազատութեան մարտիկներին

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Ա. Խ.-ի յիշատակին.

Էն սև գիշերում, դուման դարդերիՓրփրած ծովում ընկաք ու մեռաք,Ա՜յ, իմ ազիզնե՛ր, դաղուած սրտերի,Եամա՜ն օրերի դուք յոյս երկնառաք:

Ծվուն ալիքներ փրփուր թևերովԻնչպէս սիրտ արին ու ձեզ կուլ տուին,Ա՜յ, իմ ազիզնե՛ր, որ էն մենծ ցաւովԴուք ճամբայ - ընկաք մուրազի ափին:

Էն վառ փարոսը, որ դուք վառեցիքԴարդերի ծովի մութ դէմքի վրայ,Լոյս է տարածում․․․ Անցնում են մարդիկ՝Ուր առաջինը դո՛ւք բացիք ճամբայ:

Ես ձեզի չե՛մ լայ... դուշմանը թո՛ղ լայ —Էն զուլ օրերի գետնաքարշ ընկեր.Ես էլ, ազիզնե՛ր, ձեր ճամբէն ընկայ,Թողած լոյսերիդ շողերն եմ գրկեր...