Բանվորուհու երգը

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Բաճկոնդ կապույտ,Յուղոտ է՝ ի՞նչ փույթ․Էլ լուծ չես կրի՝Դու տերն ես երկրի․․․

Շինում ես, շտկում․․․Քո ազնիվ մտքում,Հոգսը նմանիՏրտունջ չի հանի։

Հինն ես խարխլել,Ոչինչ չես խլել․Անհոգ թռչնի պեսԿուշտ օրդ է հանդես։

Դու հինն ես քանդելՈւ կապված անթել,Հոգուս, սրտիս հետ՝Կապրես, իմ ասպետ։

Ու արթուն մտքովԻնձ էլ քո հետքովԿանչում ես հառաջ,Դատս ձեռքդ առած։

Բաճկոնդ կապույտՄրոտ է՝ ի՞նչ փույթ․Ես լուծ չեմ կրի՝Դու ես տերն երկրի․․․