Երազ (Շուշանի Կուրղինյան)

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Երազ ես տեսայ—երկնակամարիցՇքեղ, բոցավառ մի ջահ էր կախուած.Ճօճում էր նրան զով քամին վարից:Անահ թևերով բոցերը գրկած:

Ա՜խ, լաւ էր այնպէս... և բոսոր լոյսինԵրկիրն էր նայում ակնապիշ, լռիկ.Ինչպէս սիրահար՝ որ մատաղ կոյսինՄիայն տեսնելուց գոհ է, երջանիկ:

Թռայ սրարշաւ և ի հև ես վեր,Վաթա՜ն, քեզ համար... որ լոյսը միայնԽաւար քո դէմքին մօտ-մօտիկ կախուէր,Քեզ լոյս տալ, ազի՛զ, շողար յաւիտեան:

Ահա մօտեցայ ես նրան անշեղ.Ջահը պինդ գրկած սլացայ դէպ վար.Բայց նա մարեցա՜ւ... խաւա՜ր է ահեղ...Ա՜խ, կախուած էր նա ամենքի համար: