Լուսին, ինչո՞ւ քո դեմքին․․․

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Լուսին, ինչո՞ւ քո դեմքինԵրբեք կարմիր չես հագնում,Մի՞թե երկրի արյունինՑոլքը քեզի չէ հասնում։

Լուսին, ինչո՞ւ քո հագինՍև չտեսա ես մի օր,Մի՞թե սուգը խեղճ երկրի,Քեզի տոն է փառավոր։

Լուսին, ինչո՞ւ անտարբերՄիշտ սահում ես դու խաղաղ․Մի՞թե երկրի տանջանքներՔեզ թվում են չնչին խաղ։