Յես

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Տիեզերքի վերքի յերգն եմՁայնս հզոր, մշտական,Մեռնող դարի յեղերերգն եմՅեվ վրեժի՝ խո՜ր ական։

Յես վազում եմ կյանքի դաշտովՈւ վողողում՝ սեվ հողեր.Ուր ցավ, կսկիծ տապ յերաշտովԾիլ ու ծաղիկ չեն թողեր։

Յես թռչում եմ խավարի մեջՀույսի այդ գոռ սահմանում,Ուր վոճիրն է լոկ միահեծ,Վկան` աստված անվանում։

Ինչպես ուզում-յես ապրում եմՏիեզերքում սեփական—Տիեզերքի վերքի յերգն եմՁայնս հզոր, մշտական։