Փառք ի բարձունս

Շուշանիկ Կուրղինյան (1876–1927)

Փա՜ռք բազմաչարչար ստրուկ մարդկությանՏառապանքների, վշտի աղբյուրինԿյանքի հեղեղում չարի խորտակմանԱհռելի կռվի մարտիրոսներին:

Փա՜ռք զրկանքների մեծ անապատում,Խիզախ, աննվան մագլցողներին,Քաղցից նվաղած՝ հրապարակներումՀացի վրեժի յերգ յերգողներին։

Փա՜ռք— սրախողխող ու գնդակահարՔաջ ըմբոստների լուռ շիրիմներին,Մռայլ հանքերում ընկած շարե-շար,Սմքած, տրորված սև դիակներին։

Փա՜ռք թիկունքներին՝ ծռված բեռի տակ,Կոշտացած ջլոտ ժիր բազուկներին:Փառք բանվորության միության սղակՀպարտ փողփողող կարմիր դրոշին։

Փա՜ռք ի բարձունս սուրբ ազատությանՆորածին վոգուն՝ տանջանքում ծնված։Միշտ փառք և նրան, ով համայնությանԽաչն է փրկանքի ուսերին դրած...