Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում
Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,Իրիկնաժամին նստում եմ մենակԿանաչ առվի մոտ, ուռիների տակ,Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։
Անցած օրերի հուշերն եմ թերթումԵվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ,Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։
Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,Պիտի ողջունես ուղիս հեռավոր.— Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...