Հեռու երկրի լուսե հովտում

Վահան Տերյան (1885–1920)

Հեռու երկրի լուսե հովտումՕրերն ուրիշ երգ են հյուսում.Կյանքից հոգնած սիրտըս տրտումԱյն երկիրն է միշտ երազում...Խաղաղությունն այն հեռանիստ,Ուր մի ուրիշ արևի փայլԾավալում է անանց հանգիստԵվ խնդություն մի անայլայլ,Մի խնդություն մաքուր և խոր,Ե՛վ անեզերք և՛ անվախճան,Ուր քո սիրտը որբ ու մոլորԳրկում է մի ոսկե շրջան...