Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանալ

Վահան Տերյան (1885–1920)

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,Ամենին մոռանալ.Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —Հեռանա՜լ...Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,Գիշերում այս անշողԱրդյոք կա՞ իրիկվա մոռացման,Մոռացման ոսկե շող...Մի վայրկյան ամենից հեռանալ,Ամենին մոռանալ.—Խավարում, ցավերում քարանալՄեն-միայն...Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,Ամենին մոռանա՜լ...Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,Հեռանալ...