Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Վահան Տերյան (1885–1920)

Սիրտըս ցավում է անցած գնացածՕրերիս համար.— Մեկը շշուկով պատմում է կամացՄեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.Մի թովիչ երազ.— Մեկը իմ սիրտը փշրելով անցավՈւ հեգնությունով նայում է վրաս։Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —Սիրում եմ նրան.— Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.Օ՜, քաղցր արբանք։— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...