Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին

Վահան Տերյան (1885–1920)

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին...Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին...